Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Աղոթարան

Աղոթարան
27.02.2024 | 00:01

Գիտակցելով մեր ազգի ու Սրբազան Հայրենիքի առջև ծառացած, օրեցօր ահագնացող սպառնալիքները, առաջարկում ենք Մեծ Պահքի շրջանի մեր ամենօրյա միասնական աղոթքներում ընդգրկել նաև Աստծո ողորմության դռները թակող զղջման ու ապաշխարության աղոթք։

Այն կազմված է Հայ Առաքելական Եկեղեցու ժամերգության մեջ ներառված ապաշխարության շարականներից:

Աղոթակից լինենք միմյանց և հայցենք Տիրոջ գութն ու ողորմությունը մեր անձերի ու մեր ազգի փրկության համար:

Աղոթք զղջման և ապաշխարության

Երկնավոր Հա՛յր,

պաղատու՛մ ենք Քեզ,

մի՛ անտեսիր մեր աղաչանքները,

այլ հեռացրու՛ ցասումդ մեզանից

և հիշի՛ր, որ

քո բարերարության պատկերն ենք մենք:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ